

Մեծանուն հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակին, տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:
Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:
«Գրեմմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և օրեր առաջ Լոնդոնում մահացած ռուս դասական երգիչ Դմիտրի Խվորոստովսկին եւս «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների շարքում են: