Սահմանը պահող երեխան լավ կրթություն պետք է ստանա


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները ցանկություն ունեն տեսականորեն ստացած գիտելիքները գործնականում կիրառել, սակայն դրա հանարավորությունը չունեն: Վազաշենում չկա լաբորատորիա, սարքավորումներ ու այլ պարագաներ, Մովսեսում` միջոցառուիմների դահլիճ:
Դժվար պայմաններում սովորղ սահմանամերձ բնակավայրերի շրջանավարտներն այնուամենայնիվ ստանում են բարձրագույն կրթություն:
Սահմանամերձ գյուղերի դպրոցներն ուշադրության կարիք ունեն: Դպրոցների շենքերը անմխիթար վիճակմում են, ուսուցման նպատակով չունեն դիդակտիկ պարագաներ ու լաբորատոր սարքավորումներ: Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դպրոցում կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի դասերն անցկացվում են առանց գործնական պարապմունքների: Կենսաբանության ուսուցչուհի Մանյակ Ստեփանյանը ասում է, որ լաբորատորիան դատարկ է:
Լաբորատոր փորձերը սովորաբար ավելի լավ են ամրապնդում աշակերտի գիտելիքները` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել կամ կարդալ: Լաբորատորիան փակվել է դեռ երկրաշարժի ժամանակ:
Չնայած այս պայմաններին, այնուամենայնիվ դպրոցի շրջանավարտների մի մասը մասնագիտանում է քիմիայի և կենսաբանության ոլորտում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արայիկ Բադիրյանը նշեց, որ իր որդիներից մեկը սովորրում է բժշկական համալսարանում, մյուսը` ագրարային, որտեղ ուսուցանվող թեմաներն անմիջական կապ ունեն քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության հետ:
Մովսես գյուղի դպրոցում չկա միջոցառումների դահլիճ: Դպրոցի նախկին հնոցը կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ վերջերս վերնորոգվել է ու դարձել ապահով սենյակ, ինչը կարևոր նշանակություն ունի սահմանամերձ գյուղի դպրոցի համար: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ 60քմ տարածքի վրա հիմնված ապաստարանը նախատեսված է 139 մարդ տեղավորելու համար: Տարածքը փոքր է, սակայն նախատեսել են դպրոցական միջոցառումները ժամանակավորապես կազմակերպել ապաստարանում:
Մովսես գյուղի դպրոցում երեխաներն առաջին հերթին սովորում են հրաձգություն: Գյուղի երեխաները նախորդ տարում հրաձգության հանրապետական մրցումներում գրավել էր 3-րդ տեղը, իսյկ այս տարի` 4-րդ: Ունեն մենամարտ վարժասարք, որտեղ իրենց պարապմունքներն են անցկացնում նաև հարևան գյուղերի Նորաշենի ու Չորաթանի դպրոցականները:
Դպրոցում ավելի վաղ սովորել է 1200 աշակերտ, հիմա 116: Աշակերտների թիվը պակասել է տարիներ առաջ սկիզբ առած արտագաղթի պատճառով, երբ տեղացիներն ընտանիքներով դուրս են եկել հայրենիքից: Սահմանում գտնվող գյուղից հիմա էլ են հեռանում, սակայն մնում են Հայաստանում: Դժվարին պայմաններում կրթություն ստացող երեխաները բուհերն ավաարտելուց հետո կվերադառնան հայրենի գյուղ, դժվար է ասել, բայց սահման պահող երեխաների ուսուցման համար անհրաժեշտ են բավարար պայմաններ: