Հասարակություն

Որքան է ՀՀ տարածքը. պարզվում է՝ կան հաշվարկի տարբեր մեթոդներ


ՌԴ պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե Սիրիայում ռուսական զորքերի կողմից ազատագրվել  է ավելի քան 500 հազար քառակուսի մետր տարածք, տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել։

ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնական տեղեկանքում Սիրիայի Արաբական Հանրապետության ողջ տարածքը նշված է 185 180  հազար քառ. կմ:

Պարզվում է՝ տարածքները հաշվելու տարբեր մեթոդներ կան, որոնց արդյունքները չեն համընկնում: Թեեւ BBC-ին պարզել էր, որ տարբեր մեթոդների հաշվարկներով Սիրիայի տարածքը երկու անգամից ավելի չէր կարող, այսպես ասենք, աճել։

«Ռադիոլուրը» տարբեր մեթոդների հաշվարկներով փորձել է պարզել, թե որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը։

 

 

Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը. հարցին պատասխանում են մեր հայրենակիցները:

Ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է մոտ 30 հազար (29 743 հազար) քառ. կմ  տարածք: ԵՊՀ քարտեզագիտության և գեոգմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Նահապետյանը բացատրում է, թե առհասարակ ինչպես են կատարվում այդ մակերեսների հաշվարկները: Երկիրը գունդ է ու երկրի հետ միանգամից աշխատել հնարավոր չէ՝ ասում է մասնագետը։

Գունդը հարթության վրա բացելիս չի կարող չաղավաղվել։ Դրանից հետևում է, որ փոխվում է նաև մակերեսը: Գրելանդիան և Ավստրալիան քարտեզի վրա գրեթե նույն չափի են, այնինչ Գրելանդիան մոտավորապես 3,5 անգամ փոքր է Ավստրալիայից՝ բացատրում է քարտեզագետը: Այդ փոփոխությունը մակերեսի փոփոխություն է: Իսկ Հայաստանի դեպքում այդպիսի խոշոր փոփոխություններ լինել չեն կարող։ Ասում է՝ ինչու.

Տարբերությունը չնչին կլինի միանշանակ, եթե չվերցնենք Պտղոմեոսի քարտեզը՝ ծիծաղում է Սամվել Նահապետյանը։ Այն 2000 տարի առաջ ձեռքով նկարված քարտեզ է:  Անգամ կոպիտ հաշվարկների դեպքում՝ թվերի միջև առավելագույնը 30%-ի տարբերություն է լինում։ Հայաստանի դեպքում՝ առավել ևս այդ թվերը փոքրանում են:

 

Back to top button