Հեռավար ուսուցման զարգացման հեռանկարը՝ Հայաստանում


Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, մեծացավ նաև ավանդական կրթության հնարավորությունը: Հեռավար ուսուցում իրականացնելու հնարավորություն արդեն ունի նաև Հայաստանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկել է հեռավար մագիստրոսական կրթություն՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն » կրթական ծրագիրը: Դեռևս 15 ուսանողներ են սովորում առցանց համալսարանում։
Ինչո՞ւ ուսանողը պետք է ընտրի առցանց կրթությունը, եւ ինչու այն պետք է գտնի Հայաստանում՝ փորձել է պարզել «Ռադիոլուրը»:
Այսուհետ առցանց կրթություն կարելի է ստանալ ոչ միայն արտասահմանյան հայտնի կրթական հաստատություններում, այլև հայաստանյան: Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկել է հեռավար մագիստրոսական կրթություն՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն » կրթական ծրագիրը:
Առցանց կրթության շրջանավարտներին կտրվի երկու հաստատությունների համատեղ դիպլոմ: Սա մագիստրոսական կրթություն ստանալու լավագույն հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ գործարար վարչարարության մասնագետ, հիմնել կամ զարգացնել սեփական բիզնեսը, սակայն դասերի հաճախելու ժամանակ կամ հնարավորություն չունեն՝ ասում է Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը:
Քանի որ Հայաստանում հեռավար ուսուցում իրականացնելու փորձ գրեթե չկա, բացառությամբ մի քանի կրթական հաստատությունների կողմից կազմակերպված կարճատև դասընթացների, այս ծրագիրն աննախադեպ է մեր երկրում և հավակնում է դառնալու օրինակելի փորձ այլ բուհերի համար՝ նկատում է Պետական կառավարման ակադեմիային ռեկտոր Արսեն Լոքյանը: Ինչ վերաբերում է առցանց կրթության արդյունավետությանը, ամեն ինչ համեմատության մեջ է պարզ դառնում, ասում է:
Արդյո՞ք մեր ուսանողները ընտրության դեպքում կնախընտրեն ոչ ավանդականը ավանդականից: «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը:
Հարցվածների մեծամասնությունը, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է ավանդական կրթությանը, իսկ եթե նույնիսկ առցանց, ապա գոնե արտասահմանում: Թե ինչու պետք է ուսանողները ընտրեն հայաստանյան առցանց ուսուցումը, ու ոչ թե արտասահմանյանը, հետաքրքրվեցի նաև Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանից: Եթե ուսանողը նախընտրում է օրինակ Անգլիայում սովորել, թող սովորի, դա ուսանողի ընտրությունն է՝ ասաց նա: