Հասարակություն

Աշխատաշուկայում կան պահանջված մասնագիտություններ, բայց քոլեջներում անհրաժեշտ մասնագիտացում չկա


Այսօր խորհրդարանի ուշադրության կենտրոնում էին մասնագիտական կրթության որակը, այլ կերպ ասած՝ ուսումնարանների եւ տեխնիկումների խնդիրները: Առաջիկա ծրագրերում, պարզվում է, կա միջին մասնագիտական ուսուցումն ապահովող օղակի զարգացումը:

Նույնիսկ այսօրվա աշխատաշուկայում, պարզվում է, կան մասնագիտություններ, որոնք պահանջարկ ունեն, բայց անհրաժեշտ որակի մասնագետներ չկան զուտ այն պատճառով, որ մեր կրթությունն այսօր հիմնականում հումանիտար ուղղությամբ է:

Սա է այսօր մոդայիկ հասարակության մոտ:

 

Կրթական ոլորտի պատասխանատուները՝ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ, գիտակցել են՝ որոշ հարցերում սխալ ուղղությամբ են շարժվել եւ այժմ փորձում են փոխել ընթացքի ուղղությունը:

Խոսքը ոչ 12-ամյա կրթության կամ Բոլոնիայի համակարգի, այլ միջին մասնագիտական կրթության մասին է։ Քոլեջների եւ տեխնիկումների ընդհանուր թիվն այսօր հանրապետությունում 100-ն է՝ մոտ  30 հազար ուսանողով: Սա, սակայն, ցուցիչ չէ:

Քոլեջներն ու տեխնիկումները հասկացել են կոմերցիայի իմաստը՝ շուկայի համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու փոխարեն առաջարկում են ավելի մոդայիկ մասնագիտացումներ:

Այժմ աշխատուժի պակաս կա շինարարական, ինժեներական, մեխանիզատորական ուղղություններով: Սա խնդիր է՝ զգուշացնում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

90-ականներին՝ խորհրդային արդյունաբերության փլուզմանը զուգահեռ փլուզված ուսումնարանների եւ տեխնիկումների վերակենդանացման նպատակով այժմ կրթության եւ գիտության նախարարությունում քայլեր են ձեռնարկվում:

Գործին միացել է նաեւ խորհրդարանը՝ անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններ իրակնացնելու պատրաստակամությամբ: ԱԺ փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, սակայն, պնդում է՝ պետք է ճիշտ կողմից սկսել աշխատանքը:

Ամեն դեպքում՝ նախարարությունում արդեն նախապատվությունը տվել են հետեւյալ ծրագրին՝ ներդնել նախաբակալավրիատ հասկացությունը տեխնիկումների եւ քոլեջների համար, նաեւ որոշ դեպքերում անցնել դուալ կրթական համակարգի:

Այս դեպքում պատասխանատուները համոզված են՝ պարզապես աշխատանք ունենալու նպատակով սովորողը սրանով կբավարարվի, իսկ բարձրագույն ուսուցում կընտրի արդեն գիտությամբ զբաղվողը: Նախաբակալավրիատի առումով, ի դեպ, կրթության նախարարը հիշեց խորհրդային տարիների հաջողված փորձերից մեկը.

Ինչ ժամկետներում է սա հնարավոր իրականացնել: Նախարարն ասաց, որ մինչեւ 2030 թվականի զարգացման ծրագրում նախատեսված են քայլեր: Դրանք կհստակեցվեն 2018-ից` արդեն յուրաքանչյուր մարզի տասնամյա զարգացման պլանի հիման վրա:

Back to top button