Հայ-իրանական տնտեսական շահերը համադրելի՞


Հայ-իրանական համաժողով՝ երկու երկրների գործարար կապերն ամրապնդելու նպատակով: Այն իր աշխատանքներն է սկսել այսօր՝ Երևանում: Զարգացման հայկական հիմնադրամի միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի տեղեկացմամբ, Իրանից հիսունից ավելի գործարար է Հայաստան այցելել:
Հայկական կողմից համաժողովին մասնակցում է մոտ 70 գործարար: Հետաքրքրության շրջանակները տարբեր են՝ սննդի վերամշակումից մինչև զբոսաշրջություն ու ծառայություններ:
Առաջիկայում կսկսի գործել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտին: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով, Մեղրին իր դիրքով նպատակ ունի խթանել հայ-իրանական առևտրաշրջանառությանը, զբոսաշրջությանը, ծառայությունների ոլորտին։
Սա փոխշահավետ համագործակցության հնարավորություն է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի տնտեսվարող սուբյեկտների համար:
Հայաստանից Իրան, հետո վերադարձ՝ նորից Հայաստան; Զրուցակիցս ծանոթ է թե Հայաստանի, թե Իրանի գործարար միջավայրին ու հատկապես հարկային օրենսդրությանը:
Շինարարական բիզնեսով զբաղվող Սերյոժա Սուքիասյանը տարբերություններն ու նմանությունները երկար կարող է թվարկել՝ աշխատանքն արագ էին կազմակերպում, շինանյութ հեշտ էին ձեռքբերում:
Հայաստանում հարկային օրենսդրությունից նախկինում դժգոհ էին, այժմ՝ գոհ են նաև իրանցի զրուցակիցներս։ Նրանք էլ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում են բիզնես գործունեություն ծավալում: Ռե Զաիանն իր գործընկերների հետ թեյի բիզնեսով է զբաղվում:
Այստեղ փաթեթավորում ու պիտակավորում են թեյը՝ նախատեսելով այն իրացնել ինչպես հայկական շուկայում, այնպես էլ արտահանել ՌԴ: Ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրից գոհ են, դժգոհություններ չունեն այս պահին: Իրանցի գործարար Ջավադ Բիմեդարը այսօր գոհ է բիզնես միջավայրից, թեեւ հարկային աշխատողներից նախկինում մնացած հիշողությունները դեռ թարմ են:
Զրուցակիցներս, թերևս, անուղղակիորեն հավաստիացնում են՝ ՀՀ- ն կարող է կամուրջ լինել Իրանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև: Իրանը նոր շուկաների կարիք ունի և կարող է Մեղրիի ազատ տնտեսական գոտին կամուրջ դառնալ ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ ասում է տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Էմիլ Տարասյանի խոսքով, խնդիրներ կան բանկային ու ֆինանսական համակարգում, ու ոչ միայն:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ Հայաստանն ու Իրանը հսկայական չօգտագործված ներուժ ունի: Առանձնացնում է՝ «Գազ- էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծը։
Երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցում, համագործակցություն Թուրքմենստան- Իրան- Հայաստան ու Վրաստան- Հայաստան- Իրան ձևաչափերում, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարություն: Տրանսպորտի ոլորտում զրուցակիցս հետևյալ երկու ծրագրերն է առանձնացնում:
Նշված երկու ծրագրերն էլ պետք է հայտարարվեն համազգային կարևորության ծրագրեր՝ ասում է իրանագետը։ Պարզաբանում է՝ դրանք բացի տնտեսականից կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ծրագրեր են: Սրանց միջոցով է Հայաստանը տարածաշրջանում ապացուցելու հզոր պետություն դառնալու իր հավակնությունները:
Իրանը տարածաշրջանում մեծագույն քաղաքական ազդեցություն ու հնարավորություններ ունի՝ ասում է ու ընդգծում ՝ պետք է օգտվել այդ հնարավորություններից:
Վերջին շրջանում մարեցին Իրանից ռուսականից ավելի մատչելի գնով դեպի Հայաստան գազ բերելու խոսակցությունները: Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ գազային խնդիրը միայն տնտեսական չէ, նաև՝ քաղաքական է:
«Ռադիոլուրի» զրուցակիցն առկա հնարավորությունները իրանական գազով փոխարինելը իրատեսական չի համարում: Իրատեսական է համարում իրանական գազի արտահանումն իրականացնելու ծրագիրը։