Սպորտ

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լեւոն Արոնյանը զիջեց առաջին հորիզոնականը

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը: Եզրափակիչ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ եւ 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:

Նույնքան միավոր վաստակեց նաեւ ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն եւ լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լեւոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով:

Եւս յոթ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):

Գրան Պրիի արդյունքներով հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):

Հավակնորդների մրցաշարին, որը կընթանա հաջորդ տարվա մարտի 10-ից 28-ը Բեռլինում, կմասնակցեն նաեւ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը եւ Սերգեյ Կարյակինը:

 

Լուսանկարը՝  մրցաշարի պաշտոնական կայքի

Back to top button