Հասարակություն
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների
եղանակ է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր
ավտոճանապարհները բաց են: