ԿարևորՀասարակություն

Ինձ համար Արցախ՝ նշանակում է Մոնթե․ արցախյան ազատամարտի նվիրյալն այսօր կդառնար 60 տարեկան

Այսօր լրանում է Հայաստանի ազգային հերոս, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի 60 ամյակը։ Ծննդյան տոնի, պայքարի ու Մոնթեի երազանքների մասին զրուցել ենք նրա կնոջ՝ Սեդա Մելքոնյանի հետ։

Սիրում էր իր ծննդյան օրը ․․․

Երբ  մենք սկսեցինք իրար հետ  հանդիպել, միշտ նշում էինք ծննդյան օրը։ Շատ ուրախ մարդ էր․ նա կյանքը շատ էր սիրում և նույնիսկ ամենադժվար տարիներին էլ  միշտ ուրախ էր, որ կա, որ ծնվել է ու երբեք չէր դժգոհում։

Մոթեի մասին չի խոսում անցյալով, նրա հուշերում Մոնթեն միշտ ներկա  է  

Երբ մենք հարաբերությունները ստեղծում ենք, դրանք դառնում են  մեր կյանքի անբաժանելի մասը։ Կան մարդիկ, ովքեր կարող է  ֆիզիկապես մեր կյանքում չլինեն, բայց եթե նրանք մեր կյանքում կարևոր դեր են ունեցել՝ իսկ իմ պարագայում անձս ձևավորվել է մեր հարաբերություների ներքո, ապա այդպես էլ պետք է լինի։ Ես հաճախ իմ չորս կողմը նայում եմ ու տեսնում եմ մարդկանց, ովքեր իրենց գոյությամբ ավելի մահացած են, քան Մոնթեն։ Մոնթեն շատ ավելի կենդանի է իմ համար,  իր համոզումներով,  գաղափարախոսությամբ, սկզբունքներով  ու իր ազդեցությամբ։

 Չնայած ապրում է օվկիանոսից այն կողմ, բայց միշտ հետևում է հայաստանյան իրադարձություններին

Ես  հաճախ ինձ գտնում եմ  այնպիսի մտորումների ու տրամադրության մեջ՝ ախր որ մի թշնամին է սա անում իմ հայրենիքի հետ, այդքան տխուր ու անելանելի է ժողովրդի վիճակը, որ ինձ ցավ է պատճառում։ Ես համոզված  եմ, որ մեկ անհատով, մեկ նախագահով ու վարչապետով ոչ մի բան չի լինում։ Ամբողջ ընթացքը չեն կարող փոխել, բայց կօգնեն․ երբ ամեն մի  խորհրդարանի անդամի առաջնահերթությունը իր գրպանի ուռճացումն է և ոչ թե ժողովրդի շահը, ես խնդիր ունեմ նման կառավարության հետ։ Ես  չեմ կարող մատս մեկ –երկու մարդու վրա դնել։ Այդ մարդիկ միասին են աշխատում՝  երկիրը պահելու համար։  Ինձ ցավ  է պատճառում այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Ես ընկերներ ունեմ, ովքեր Հայաստանը չեն ուզում լքել, բայց անելանելության մեջ չգիտեն, որտեղ դառնան,  ինչ անեն։ Ես դեռևս իմ հույսերը չեմ կորցնում, ուզում եմ, որ Հայաստանը շրջվի դեպի լավը։ Եվ ուշ չէ կերտելու այն հայրենիքը, որ Մոնթեն էր ցանկանում  տեսնել։

Ամեն անգամ Հայաստան այցելելիս անպայման գնում է ԼՂՀ՝ Մարտունի

Ինձ  համար  Արցախ նաև նշանակում է Մոնթե։ Իհարկե Մոնթեի երազած գործը շատ մեծ էր ու երազում էր ամբողջ կյանքը նվիրել այդ աշխատանքին, որը իմ պատկերացրածով վերջ չէր ունենա։ Դա  կլիներ այն ժամանակ, երբ մենք չվերահաստատենք մեր իրավունքները պատմական շրջանների վրա․ Քարվաճառը դեռ մեկ օր չկար, որ ազատագրվել էր, դեռ դիակները այնտեղ էին, ես քայլում էի այդ նեղլիկ փողոցներով ու Մոնթեն ինձ ասում էր ՝  ” Նայիր, Սեդա` որ տեղերով կքայլես, ամեն տեղ խաչքար կա, եկեղեցու մնացորդներ, մատուռներ կան”։ Այսինքն, նույնիսկ այդ պատերազմական վիճակում նկատում էր  դրանք, ու այստեղ կասկածելու ոչ մի բան չկա, որ դա մեր հայրենիքն է։ Հետևաբար,  ինչպես կարելի է մտածել որևէ տարածք վերադարձնելու մասին։ Իհարկե,  հակառակորդը պետք է ամեն ինչ անի ՝ իր միջազգային բոլոր լծակները օգտագործելու, որ  դա տրվի, բայց դա անհեթեթություն է։ Իսկ  Հայաստանը դժվար կացության մեջ է։ Մի հատ որ քարտեզը նայեք կիմնանք՝  ինչ տեսակ պատմական երկիր կարող էր լիներ, որ լիներ ուրիշի երկրում։

Օրեր առաջ Դիլիջանում վերաբացվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանը, որտեղ  նախագահ Սերժ Սարգսյանը այսպիսի ելույթ ունենցավ, հիշեցնելով Սեդայի խոսքերը՝ “Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի”: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին”։

 

Երբ այդ վարժարանը Երևանում էր, Պաշտպանության նախարություն հետ միշտ գնում էի այդ երիտասարդների երդման արարաղությանը․  դա իմ ամենասիրած բաներից մեկն է, քանի որ այդ վարժարանը այն կառույցներից է, որ իսկապես Մոնթեն ուրախ պիտի լիներ, որ նման կառույց կա իր անունով։ Նա շատ սիրում էր ուսանել։ Ես  հիշում եմ  առաջին տարիներին, երբ վարժարանը բացվեց, այդ ժամանակվա փոխնախարար, մեր մտերիմ Հարոյանին խնդրեցի, որ եթե հնարավոր է  Մոնթեի զենքը  տրվի այդ վարժարանին ու լավագույն ուսանողները հենց իր զենքով  քննություն տան։ Գաղափարն այն էր, որ Մոնթեն հասատատ կնեղանար, որ իր զենքը քնած մնար տարիներով ինչ որ պահարանում։ Իսկ  Մոնթեի երազած գործը շատ մեծ էր ու երազում էր ամբողջ կյանքը նվիրել այդ աշխատանքին, որը իմ պատկերացրածով վերջ չէր ունենա։ Դա  կլիներ այն ժամանակ, երբ մենք վերհաստատենք մեր իրավունքները պատմական շրջանների  վրա։ 

Այժմ թղթին է հանձնում իր հուշերը, որտեղ տեղ են գտնելու նաև  տեղեկություններ “ԱՍԱԼԱ”գաղտնի բանակի մասին

Հիմա աշխատում եմ իմ հուշագրություն վրա ու այդ հուշագրության մեջ մի փոքր  հատված կա։ Այն ԱՍՍԱԼ-այի ու գաղտնի բանակի մասին է։ Երբ գաղտնի բանակը բաժանվեց այդ ժամանակ եղան զոհեր։ Իմ գիրքը այդ զոհերից երկուսի մասին է ՝ մեկը հորդանանահայ էր, Արամ Վարդանյանը, իսկ մյուսը պարսկահայ՝ Կառլեն  Անանյանը։ Երկուսն էլ շատ  հայրենասեր տղաներ էին, բայց հայտնվեցին մի պոռթկումի կիզակետում, որտեղ  իրենք ուղղակիորեն դեր չէին խաղացել, բայց իրենք զոհ գնացին մահվան ու դաժանորեն սպանվեցին․ Ուզում եմ ասվի   իրականությունը, որը ես գիտեի Մոնթեից, ու նա  ուրախ կլիներ, որ ես այս ծրագիրը իրականցնեմ։ Քանի որ Արամը ու Կառլենը հայ ազգի արժանի զավակներ են։

Back to top button