Հասարակություն

Հնարավո՞ր է սիրիահայության վերադարձը Սիրիա

Սիրիական խնդրի կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումները փաստացի հայտարարում են նոր փուլի անցման մեկնարկի մասին:

Արեւելագետները վերլուծելով իրավիճակը շեշտում են, որ խնդրի լուծման արմատներն այնքան բազմաշերտ էին, որ կասկածելի է, թե Ռուսաստանի միջամտությամբ սիրիական թնջուկը  քանդվեր, Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ համագործակցությունը տալիս է իր պտուղները՝ ռազմական լուծմանը փոխարինելու է գալիս  քաղաքականը:

Ասադն այս դեպքում հաղթեց, բայց սիրիացի ժողովուրդը պարտվեց, քանի որ արտագաղթը երկրում հասավ մեծ թվերի, Սիրիական սահմանները փոքրացան, ու այս ֆոնին Բաշար ալ Ասադը պահպանեց իշխանությունը:

Մինչ անցած 2 օրերին Սոչիում նախ Ռուսաստանի և Սիրիայի, ապա՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները թեկուզ զուտ արարողակարգային նաև խորհրդանշական առումով ամրագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վախճանի մասին՝ արեւմտամետները հիշեցենում են, որ «Իսլամական պետության» երկու առանցքային կենտրոնների՝ Իրաքի Մոսուլ և Սիրիայի ալ-Ռակկա քաղաքների ազատագրումը տեղի է ունեցել բացառապես ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական ռազմական կոալիցիայի և նրա ցամաքային դաշնակիցների կողմից:

Մինչ մամուլն ու հակամարտության կարգավորման դերակատար երկրները փորձում են վիճարկել այսպես ասած հաղթանակած երկրի դափնին, արեւելագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնում է հայ համայնքի վերակազմավորմանը շեշտելով, որ այն շրջանները որտեղ սիրիական համայնքն ավելի մեծ թիվ է կազմում անվտանգ է, եւ խնդրի կարգավորումը կբերի նաեւ մեր համայնքի վերադարձին:

Հակաահաբեկչական պայքարի ավարտով հակամարտությունը բնավ էլ չի ավարտվում՝ ասում է արաբագետը։ Սիրիական խնդրի շուրջ ընթացող զարգացումները եկան ապացուցելու, որ պայքարը չէր ընթանում կրոնական դաշտում՝  սունիների եւ շիանների միջեւ, այլ Սիրիան միջոց էր Սաուդյան Արաբիայի եւ Իրանի կողմից տարածաշրջանային ազդեցության համար, ինչպես նաեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայությունը հստակեցնելու առումով՝ ասում է Արաքս Փաշայանը։ Ով հաղթեց, ով պարտվեց՝ Փաշայանը դժվարանում է պատասխանել, դեռ պետք է սպասել՝ ասում է:

Արմեն Պետրոսյանն իր հերթին կարծում է, որ վերջնական հանգուցալուծումը հնարավոր է, երբ բոլոր արտաքին դերակատարները ճգնաժամը հաղթահարելու և Սիրիայից դուրս գալու կամք դրսեւորեն, բայց դրա նախադրյալները դեռեւս չկան:

Back to top button