Հասարակություն

Արցախի Քարին տակում արեւային կայաններ կտեղադրվեն. ինչ ծրագրեր են նախատեսված «Հեռուսամարաթոն 2017»- ի միջոցներով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ 

Գալիք տարի Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում կսկսվի Արեւային կայանների տեղադրումը: Այդպիսի հնարավորություն տվել են «Հեռուսամարաթոն 2017»- ի նվիրատուները:

Հիմանդրամի արցախյան գրասենյակի պատասխանատու Վալերի Ղազարյանի հետ հանդիպեցինք Ստեփանակերտի իններոդ դպրոցում: Այստեղ հիմնադրամի ամենամեծ շինհարթակներից մեկն է: Դպրոցի վերակառուցման ծրագիրը սկսվել է մի քանի տարի առաջ, աշակերտները դասերը շարունակում  են արդեն վերանորոգված մասում, իսկ մյուս մասնաշենքում շինարարությունը շարունակվում է: Գալիք տարում շարունակվելու է  համայնքային կենտրոնների ծրագիրը։ Վալերի Ղազարյանի խոսքով հինգ գյուղերում շինարարություն է ընթանում: Շարունակվելու է նաեւ բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագիրը:

2018-ին շարունակվելու է Թալիշի վերականգնման ծրագիրը: Չնայած «Հեռուսատմարաթոն 2017»- ի հայտարարված նպատակին՝ այս ծրագրերի շարունակությունն ապահովվելու է հենց մարաթոնի արդյունքների հաշվին:

Ինչ վերաբերում է «Բերքառատ Արցախի» իրագործմանը, ապա արդեն հայտնի է, թե որ շրջաններում են փորվելու առաջին արտեզյան հորերը: Ասկերանի եւ Մարտունու շրջանի հարթավայրային գոտին հիմնականում արեւադարձային կլիմա ունի եւ ջրի բնական հոսքերից զուրկ է:

Առաջին արեւային կայանների համար փորձնական ծրագիր իրականցվելու է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Արեւային էներգիան կօգտագործվի նաեւ  Ասկերանի եւ Շուշիի շրջանների հանրային նշանակության կառույցների տաքացման, տաք ջրով ապահովման համար:  Աշխատանքները սկսվելու են 2018-ին:

 

 

Back to top button