Քաղաքական

Հռչակագրի տեքստն ավարտուն է, բայց անակնկալներ հնարավոր են. Լատվիայի արտգործնախարար

Աղավնի Հարությունյան
«Ռադիոլուր»-ի համար

Բրյուսելում շարունակվում է ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը։ «Ռադիոլուրին» GlobNews գլխավոր խմբագիր Աղավնի Հարությունյանը հայտնում է, որ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչն իր հարցին ի պատասխան ասել է, որ գագաթաժողովի հռչակագրի վերջնական տեքստի առնչությամբ դեռևս կան վերապահումներ ու ոչ բարենպաստ ձևակերպումների մասին հայտարարություններ:

«Իմ փորձառությունը Ռիգայի գագաթնաժողովից հաստատում է, որ միշտ էլ ակնկալելի են անակնկալներ վերջին վայրկյանին, անգամ երբ երկրների ղեկավարներն արդեն տրամադրված են հաստատել հռչակագրի տեքստը, ինչպիսի փորձ ունեցանք 2.5 տարի առաջ Ռիգայում: Հենց նոր իմ ստացած տեղեկության համաձայն, բոլոր ոչ հստակ հարցերը հստակեցվել են, և ես հույս ունեմ, որ մենք վերջին վայրկյանին անակնկալ չենք ունենա ու երկրների ղեկավարները կկարողանան պաշտոնապես ընդունել այն: Հռչակագիրը դեռևս չի ընդունվել, այն սովորաբար ընդունվում է հանդիպման ավարտին, բայց ես կարծում եմ, որ մենք առանց էական փոփոխությունների կունենանք հռչակագիրը:

Մենք 2015-ին նախագահում էինք և ես գիտեմ, թե ինչ դժվար էր անդրադառնալ հռչակագրում տարածքային ամբողջականության, հակամարտությունների հարցերին, բայց ինձ քիչ առաջ մեր դեսպանը, որն իր գործընկերների հետ անմիջականորեն աշխատում է փաստաթղթի վրա, ասաց, որ հռչակագրում բոլոր հարցերը ստացել են ամենակառուցողական լուծումը»:

Back to top button