ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը՝ Երեւանի ժամանակով 19.15-ին


Աղավնի Հարությունյան
«Ռադիոլուրի» համար
Քիչ առաջ հրապարակվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագիրը, որի երկրորդ կետում հստակ նշվում է, որ ԵՄ-ը մնում է հավատարիմ իր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը:
Ձևակերպումը փաստացի ոչ այնքան հաճելի է, քանի որ ԵՄ գործընկեր են հանդիսանում նաև Արևելյան գործընկերության երկրները, որոնց մեջ են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը , Ուկրաինան և Մոլդովան:
Ամեն դեպքում հռչակագրի տեքստում կա նաև վեցերորդ կետ, որն անդրադառնում է հակամարտություններին, որտեղ նշված է. հակամարտությունների կարգավորումը վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները մնում են էական տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար:
Հիշեցնենք, որ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի 5-րդ կետում նշվում է, որ գագաթաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների ծուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումնը վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները էական են տնտեսական ու սոցիալական զարգացման ու համագործացության համար»:
«Վերահաստատում ենք մեր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ղարաբաղյան հակամարտության հարցում՝ ներառյալ 2009թ.-ից հետո նախագահների մակարդակով արված հայտարարություններին»:
Նույն հռչակագրի 3-րդ կետը փաստացի կրկնվում է բրյուսելյան հռչակագրում: