Հասարակություն

Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: Դիաբետի ֆոնի վրա ոտքերն անշարժացել են: Նրան հիվանդանոց է տարել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը:

Կորնեևան նշել է, որ դեռևս հավաստի տեղեկություն չկա, թե հատկապես որ բուժհաստատությունում է դերասանը և ինչն է առողջական վիճակի վատթարացման պատճառ դարձել, գրում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Վերջին օրերին նա դժվարությամբ էր քայլում, գործնականում դուրս չէր գալիս իր աշխատասենյակից: Ջիգարխանյանը հիմա մեկուսացել է կոլեկտիվի մի մասից և հիմնականում ընկերների շրջապատում է գտնվում, որոնք, իբր, խնամակալ են և այլն», -ասել է Կորնեևան:

Back to top button