Քաղաքական

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի


Կառավարության այսօրվա նիստում որոշվեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում ներառված է 19 հարց, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը, նաև ՌԴ-ից սպառազինություն ձեռք բերելու համար 100 մլն դոլարի վարկ ստանալու մասին համաձայնագիրը:

Back to top button