ԿարևորՀասարակություն

Շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է, Լեւոն Մնացականյան


Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է, լրագրողների հետ հետ զրույցում ասում է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է, իսկ եթե հրադադարի խախտումներ լինում են, ապա միայն՝ հրաձգային զինատեսակներից, այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան», ասաց Լևոն Մնացականյանը:

«Ռադիոլուր»-ի խնդրանքով Լևոն Մնացականյանը` անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության լուծումը ցավոտ է լինելու»:

«Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը ես չեմ մեկնաբանում, բայց «շատ ցավոտ»-ի մասին կասեմ` դա ոչ թե մեզ համար, այլ ուրիշների համար է ցավոտ լինելու»:

Անդրադարձանք նաև քննարկվող «Զինծառայողի կարգավիճակի ու զինապարտության» մասին նոր օրենքին և դրա ազդեցությանը կրթության, գիտության վրա: Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը նշեց, որ առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը:

«Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի», — ասաց ՊԲ հրամանատարը:

Back to top button