ԿարևորՄշակույթ

Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Այսօր առավոտյան Լոնդոնում մահացել է ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին։ Հանրահայտ երգիչը 55 տարեկան էր։

2015 թ-ի հունիսին երգչի մոտ հայնտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ։ Երբ հայտնի է դարձել ախտորոշումը, արտիստը երկու ամսով դադարեցրել է համերգները։ Խվորոստովսկին Լոնդոնի ուռուցքանական կենտրոնում քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել։ Բուժման կուրսից հետո առաջին անգամ բեմ է բարձրացել 2015 թ օգոստոսի 25-ին Նյու-Յորքի Մետրոպոլիտեն-օպերայում։ Նախորդ տարի դեկտեմբերին Դմիտրի Խվորոստովսկու առողջական վիճակը կրկին վատացավ, նա չեղարկեց իր համերգները։

Խվորոստովսկին ծնվել է 1962 թ -ին Կրասնոյարսկում։ Հանրաճանաչություն է ձեռք բերել  1989 թ. ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ  («Singer of the World»)  հաղթելուց հետո (Միացյալ Թագավորություն):

1995 թ.-ին Դմիտրի Խվորոստովսկուն շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Նա պարգեւատրվել է Ալեքսանդր Նեւսկու  (2015 թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի  (2017) շքանշաններով:

Ի դեպ երգիչը երկու անգամ Հայաստան է այցելել «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչների հրավերով:

Back to top button