Հասարակություն

Ինչ տեսք կունենան հայկական նոր թղթադրամները (Ֆոտո)

Հ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ներկայացվել է նաև 500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամի էսքիզը։

Back to top button