Հասարակություն

EBU-ի ու Հանրային ռադիոյի ղեկավարները քննարկել են ժամանակակից լրագրության եւ մուլտիմեդիայի հարցերը

Եվրոպական հեռարձակողների միության (EBU)  եւ Հայաստանի հանրային ռադիոընկերության միջեւ համագործակցության հարցեր են քննարկել միության գլխավոր տնօրեն Նոել Քերանն ու Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ։

«Շատ ուրախ եմ հանդիպման առթիվ։ Դա թույլ կտա աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում ժամանակակից լրագրության զարգացման, մշակութային ծրագրերի հագեցման ուղղությամբ»,- հանդիպումից հետո հայտարարել է հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։

EBU- ի գլխավոր տնօրենի, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների հետ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի քննարկումների առանցքում մասնավորապես մշակութային ծրագրերի եւ մուլտիմեդիայի զարգացման հարցերն են եղել։

Back to top button