Մշակույթ

Բացվեց ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը


Հայաստանի ազգային պատկերասրահում հանրապետության նախագահն այսօր մասնակցել է «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը:  Պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկայացվել է երկու երկրների 25-ամյա համատեղ դիվանագիտության պատմությունը ՝ փաստաթղթերով ու լուսանկարներով:

Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը: 
«Հայ –ռուսական դարավոր պատմությանն առնչվող արխիվային նյութերից  ընտրվել են  նորագույն շրջանի հայ*-ռուսական դիվանագիտական հարաբերությունների ամրությունն ու փոխադարձ բարեկամությունն արտացոլող վավերագրերը: Ցուցահանդեսը նախաձեռնել են երկու երկրների պետական արխիվները, սակայն նյութերը տրամադրվել են շուրջ 25 կառույցների կողմից»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Ռուսաստանի դաշնության պետական արխիվի տնօրեն Լարիսա Ռոգովայան: 
Ցուցահանդեսի բացմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փոխանցել է նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձը, իսկ իսկ Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշել է.

«Մեր ժողովորդներինն միավորում են բազմաթիվ խորը բարեկամական կապերը ,  որոնք բոլոր ժամանակներում մեր հարաբերությունների մեջ որոշիչ են եղել։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ էր  ժամանակակից պատմության մեջ, որը անցել է ժամանակի փորձությունը: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունն ամենահաջողվածն ու արդյունավետն է հետխորհրդային տարածքում։ Հայաստանում ավելի քան 2000 ձեռնարկություն է գործում ռուսական կապիտալով, զարգացնում ենք համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների,  մի շարք այլ ոլորտներում»։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը դիտել է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը ներկայացնող արխիվային փաստաթղթերն ու լուսանկարները:

Դրանց թվում ՝ Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 1992-ի ապրիլի 3-ի արձանագրությունն է:

ՌԽՖՍՀ  նախագահ Բորիս Ելցինի հայտարարությունը  Հայաստանի հանրապետության անկախությունը ճանաչելու մասին:

ՀՀ և Ռուսաստանյան  Ֆեդերացիայի միջև  բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագիր

2000 թվականի սեպտեմբերի 26-ի հռչակագիրը  ՀՀ և ՌԴ  միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին:

Նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային նվիրված նամականիշներով գեղաթերթիկի մարման արարողությունը, որն իրականացրել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները ու ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Back to top button