Վարորդի թերի գիտելիքները՝ վթարների պատճառ


Այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների աճ է գրանցվել:
Վարորդների իրավուքներով զբաղվող հասարակական կազմակերպության անդամները վթարների առաջացման պատճառներից են համարում նաև վարորդի թերի գիտելիքները:
Եթե վարորդների գիտելիքները թերի են, ապա այդ դեպքում ինչպես են նրանց տրվում վարորդական վկայականներ:
Նարինե Գրիգորյանը վաղուց էր ցանկանում ինքնուրույն մեքենա վարել։ Մեքենա վարել գիտեր, սակայն վարորդական վկայական չուներ։ Ասում է՝ անցյալ տարի ուժերը հավաքեց և պարապեց քննության հարցաշարը: Փաստորեն, միայն հարցաշարը անգիր անելը բավարար չէ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը վարորդների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պատճառաբանում են նաև վարորդների թերի գիտելիքների հետ: Այստեղ հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրանց տրվում վարորդական վկայականները: 2016 թվականին միայն Երևանում մոտ 5000 վարորդ ստացել է վարորդական վկայական, իսկ ահա Կոտայքում՝ 6000- ից ավելի (6356 վկայական): Մարզերում վարորդական վկայականներ ստացածների թիվը գերազանցում է մայրաքաղաքաղի ցուցանիշը: «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Սերգեյ Ղահրամանյան.
«Կան տեսական քննություններ և գործնական: Այնպիսի տպավորություն է, որ մարզերում կարելի է ասել խելացիներ են: Օրինակ ՝1020 քննություն է տեղի ունեցել և 973-ը ստացել են վկայական: Բայց Երևանում տեղի է ունեցել 7000 գործնական քննություն, որից 30 տոկոսը չի ստացել: Դա գալիս է վերահսկողություն չլինելուց և կոռուպցիայից»:
Հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, ճանապարհային ոստիկանները դաշտի կոռումպացված լինելը իրենք էլ չեն հերքում: Եվրոպական փորձագիտական ինստիտուտի խորհրդի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանը իրավիճակը կապում է վարորդական իրավունքի համար տրվող քննությունների հարցաշարերի հետ: Ինքը երթևեկության կանոնները մշակողներից էլ, բայց շատ հաճախ ինքն էլ չի կարողացել շաբլոնները լուծել: Եթե այն ապագա վարորդի համար մատչելի կազմվաի՝ գումար տալու անհրաժեշտություն չի լինի՝ ասում է:
«Խաբելու վրա, մարդկանց շփոթության մեջ գցելու շաբլոններ են կազմած: Դա Սովետական Միության տարիներից կազմած շաբլոններ են, որ մարդը ունենալով համապատասխան գիտելիքներ, չի կարողանում լուծել, որովհետև այնտեղ այնպիսի չնչին բաներ կա, որ դու այդ պահին չեն նկատում և պարզվում է՝ դու այդ շաբլոնը սխալ ես լուծել»:
Պետք է քննությունները դարձնել թափանցիկ: Եթե ունես վարելու ունակություն և ճանաչում ես երթևեկության կանոնները, կարողանաս քննությունը հանձնել: Կարծում է, որ պետք է փոխել վարորդական իրավունք ձեռք բերելու ճանապարհը։ Մեկ այլ մեխանիզմ է անհրաժեշտ՝ շեշտում է։ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը հերքում է կոռուպցիոն ռիսկերը համակարգում։ Մարդկային գործոնն այստեղ իսպառ բացակայում է: Ծրագրային ավտոմատացված համակարգն ինքն է ընտրում հարցաշարը, իսկ համակարգը գործում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
Չարաշահումներ կան, սակայն դրանք անպատիժ չեն մնում՝ հավելեց: 2011-20012 թվականներին կատարված բարեփոխումների արդյունքում, ըստ Տոնոյանի, էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Եվ այս բարեփոխումների հիմնական բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր բնակության և փաստացի հաշվառված վայրից, կարող է մոտենալ քննական ստորաբաժանում և հանձնել տեսական ու գործնական քննություն:
«Սա արվել է քաղաքացիների համար»:
Համակարգը միշտ վերահսկվում է՝ պնդեց ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն ու հավելեց, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում այն համակարգվում է: