Մշակույթ

Միշայի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանի պատվիրակ Միշայի առաջին փորձը:

Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: Միշան  2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում  և  զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

ՀՀ հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Back to top button