

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են՝ այսօր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ դրանք բոլորը ձեւավորվել են մեկ փաթեթում:
Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նկատել է, որ Ադրբեջանն ամեն ճիշտ ու սուտ օգտագործելով փորձում է ետ նահանջել հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնություններից:
Լավ կլիներ, իհարկե, եթե խոսքերը համապատասխանեին գործերին՝ ասել է նա` շեշտելով, որ Հայաստանը երբեւէ ետ չի նահանջել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ պատրաստ է համանախագահող երկրների հետ շարունակել ջանքերն ուղղված ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են: Հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր եղա՞վ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրել Բաքվում և Երևանում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ անցկացրած իր հանդիպումների շնորհիվ:


Ռուսաստանի արտգործնախարարի ձեւակերպմամբ՝ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են արտահայտվում Ժնևում միմյանց հետ հանդիպման հանգամանքի մասին: Բայց շատ կարեւոր է, որպեսզի այդ դրական
կարողանա օգնել՝ կարգավորման գործում առաջ գնալու:
«Մենք հիմա ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Բայց ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի: Ցավոք»:
Ադրբեջանը խոսում է բանակցություններն ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին, սակայն, միշտ ետքայլ անում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ արձագանքելով լրագրողների հարցերին ՝ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


«Ես մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսում հայտարարել էի, որ դժվար է հորինել նոր հեծանիվ: Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, տարրերը դրված են բանակցությունների սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշակի նյութ կա: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք կարիք չունենք բանակցելու հիմնական սկզբունքների շուրջ: Չնայած Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ այնքան ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել, որովհետև դրանց այլընտրանք չկա»:
Մեր եկրի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ առայժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություն չկա: Եթե հասունանա անհրաժեշտությունը եւ համապատասխան պատրաստակամություն լինի, կլինի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում, բայց առաջիկա դեկտեմբերի համար նման բան չի քննարկվում՝ ասաց:
Նա վստահեցրեց, որ Հայաստանը տրամադրված է ամենակառուցողական ձեւով շարունակել հանդիպել համանախագահների հետ, ինչպես նաեւ՝ նախարարների եւ նախագահների մակարդակով: Մենք երբեւեէ չենք հրաժարվել հանդիպելուց, բայց նման բան առաջիկայում չկա՝ եզրափակեց մեր երկրի արտգործնախարարը: