ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը՝ աշխարհի գավաթակիր

Թբիլիսիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը հաղթել է Դին Լիրենին՝ նվաճելով աշխարհի գավաթը։

Գրոսմայստերների 4 հանդիպումները եզրափակչում, մինչև թայ-բրեյքը, ավարտվել էին ոչ ոքի:

Արոնյանն ու Լիրենը՝ անցնելով եզրափակիչ, ապահովել էին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մրցաշարին մասնակցությունը։

«Շնորհակալ եմ իմ թիմին, իմ աջակիցներին, իմ ծնողներին: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա լավ ներկայանալ, հաջողություն ունենալ: Ընդհանրապես ընտանիքի եւ շախմատային թիմի ամնդամ լինելը շատ դժվար է,  քանի որ ստիպված ես շրջագայել: Շնորհկալ եմ, որ իմ կյանքում ճիշտ մարդիկ կան, որոնք իրենց բարեկեցությունը զոհաբերում են՝ հանուն իմ նպատակների իրագործման»,- հաղթանակից հետո առաջին հարցազրույցում ասել է Լեւոն Արոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button