Միջազգային
Ընդհարում՝ «Վրացիների քայլերթ»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի անդամների միջեւ


տեղադրված 10.06-ին
լրացված 16.18-ին
Թբիլիսիիում ընդհարում է տեղի ունեցել ազգայանականներից կազմված «Վրացիների քայլերթ»-ի և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամների միջև:
Վերջիններս փողոց են դուրս եկել «Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով` նշելով, որ «Վրացիների քայլերթ»-ի անդամները Կրեմլի գործակալներն են, որ երկիրն ուզում են հետ պահել ժողովրդավարական ճանապարհից:
Ոստիկանները թեև պատնեշ են կազմել երկու ացիայի մասնակիցների միջև, այդուհանդերձ ընդհարումներ են տեղի ունեցել: «Վրացիների քայլերթ»-ի մասնակիցները ձվեր, շշեր ու ավելներ են նետել «Ոչ ռուսական ֆաշիզմին» ակցիան ացնկացնողների վրա: