Միջազգային

Պայթյուն Քաբուլում․ կա 24 զոհ, 42 վիրավոր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 24 մարդ, ևս 42-ը վիրավորվել են։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկով բեռնված մեքենայի պայթեցման միջոցով։

Ահաբեկիչների թիրախը նավթի ու լեռնահանքային արդյունաբերության նախարարության աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսն էր։ Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Back to top button