Հասարակություն

Դժբախտ պատահարներն ավելացել են. ԱԻՆ

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այս տարվա առաջին վեց ամիսներին ԱԻՆ-ը գրանցել է 6069 արտակարգ պատահար՝ 149 մահվան ելքով։ Նախորդ տարվա համեմատ դեպքերի թիվն աճել է: Արտակարգ պատահարների վիճակագրությունն այսօր ներկայացրել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն:

Վեց հազարից ավելի (6069) արտակարգ-դեպք պատահար է գրանցվել այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ դեպքերի քանակն աճել է մոտ 17 տոկոսով ( 867-ով կամ շուրջ՝ 16.7 % -ով): ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ամփոփում ու ներկայացնում է 2017-ի առաջին կիսամյակի արտակարգ պատահարների վիճակագրությունը: Դժբախտ պատահաներն աճել են՝ ասում է:

ԱԻՆ աշխատակիցն ավելացրեց, որ (109- ով) աճել է ՃՏՊ-ների թիվը, սակայն զոհերի թիվը (6-ով) նվազել է:

Վեց ամիսների ընթացքում 1887 հրդեհից  զոհվել է 2, տուժել՝ 26 մարդ: Հրդեհների պատճառները, նշում է կենտրոնի պետը, հիմնականում կրակի հետ անզգույշ վարվելն է, սարքավորումներով շահագործման կանոնների խախտումը, երեխաների անզգույշ խաղը:

Բոլոր դեպքերի պատճառները տարբեր են, բայց՝ մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով՝ վերջում ավելացրեց Հովհաննես Խանգելդյանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button