Հասարակություն
Վարդավառը՝ Գառնու տաճարում


Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ հուլիսի 23-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կանցկացվի «Վարդավառ» միջազգային ավանդական փառատոնը: Ինչպես հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, այն կմեկնարկի առավոտյան 10.30-ին։
Այցելուների համար գործելու են տաղավարներ, որոնք ներկայացնելու են Վարդավառին նվիրված ձեռագործ աշխատանքներ, ուտեստներ…
Տոնական միջոցառման ամենակարևոր մասը` ջուր ցողելը, կսկսվի ժամը 13.30-ին: