Միջազգային

Պուտին-Ալիև հանդիպումը կայացել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վլադիմիր Պուտինն ասել է, թե ակնկալում է, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը:

«Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար»,- նշել է Պուտինը:

«Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը ևս կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ապագայի համատեղ ծրագրեր ունեն:

«Կոնսուլտացիաների անհրաժեշտություն կա՝ կապված ինչպես տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական գործընթացների հետ, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերի հետ կապված»,- նշել է Ալիևը:

Back to top button