Մշակույթ

«Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում  կինոդիտումները  շարունակվում են։ «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, այսօր ժամը  21.00-ին ցուցադրվելու է Ալբերտ  Մկրտչյանի  «Տխուր փողոցի լուսաբացը»  ֆիլմը։

2008 թ. նկարահանված  ֆիլմի ստեղծագործական կազմում հայտնի անուններ են` սցենարի հեղինակ Ալբերտ Մկրտչյան, դերեկատարներ՝ Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան, օպերատորներ՝ Ռուդոլֆ Վաթինյան, Լևոն Աթոյանց, Աշոտ Մովսեսյան, երաժշտության հեղինակ Յուրի Հարությունյան։

«Տխուր փողոցի լուսաբացը»  պատմում է արցախյան ազատամարտի  ու  միաժամանակ  գյուրմեցի ընտանիքի մասին:  Ֆիլմի հերոսները բազմաթիվ  դժվարություններ,  հոգեբանական հիասթափություններ  են հաղթահարում, միաժամանակ  ապրելու  նախանձելի տոկունություն ու կամք դրսևորում:

Back to top button