ԿարևորՄշակույթ

Սալվադոր Դալին կարող է հայր դառնալ (լուսանկարներ)

լրացված՝ 18.40

Հատված՝ «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից

Իսպանիայի հյուսիս-արևելքում (Կատալոնիա)՝ Ֆիգերաս քաղաքում արտաշիրմել են սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի մնացորդները: Նման որոշում կայացվել է մի կնոջ պահանջով, որը պնդում է, թե Դալիի դուստրն է: Դատական փորձագետները հաջողությամբ կենսաբանական նմուշներ են վերցրել նկարչի մարմնից: Թե կոնկրետ ինչ նմուշների մասին է խոսքը, չի հաղորդվում:

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ ատամներ, եղունգներ, կրծոսկր: Այդ նմուշները կուղարկվեն Մադրիդ՝ փորձաքննության, որը կարող է տևել շուրջ մեկ շաբաթ: Կնոջ անունը, որ պնդում է՝ Դալիի դուստրն է, Փիլար Աբել է: Նա 61 տարեկան է, ծնվել է Ժիրոնում՝ Դալիի հայրենիք Ֆիգերասից ոչ հեռու:

Back to top button