Հասարակություն

Տարոն Մարգարյանն Արցախում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն  Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:

Back to top button