Հասարակություն

Արցախի ՄԻ պաշտպանն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման միջազգային խմբի անդամներին

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հուլիսի 18-ին ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմից:

Ռ. Մելիքյանը ներկայացրել է ԱՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։

Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱՀ դատարանների կողմից դատապարտված Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։

Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button