Հասարակություն

Ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայողը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հուլիսի 19-ին ականի պայթյունից վիրավորված Արարատի գնդի պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, ասել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողը վիրահատությունից հետո դեռ շարունակում է մնալ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Երեկ, ժամը 13:50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ 1988 թվականին ծնված պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետևանքով ոտքի շրջանում ստացել է բեկորային վնասվածք:

Back to top button