Հասարակություն

Ֆիրդուսի շուկան փորձել են ապամոնտաժել

լուսանկարը՝ արխիվից

Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու շուրջ բանակցությունները նրանց հետ շարունակվում են՝ տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։  Կառավարության որոշմամբ, տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին։ Այն պետք է իրացվի քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հունիսի 19- 20- ին առեւտրականների մի մասը տեղափոխվել է այլ տոնավաճառների, իսկ մյուսների հետ բանակցությունները շարունակվում են։

Այսօր առավոտյան ժամը 6- ից Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են ապամոնտաժել շուկան, սակայն առեւտրականները բողոքել են՝ առաջարկելով ապամոնտաժումը հետաձգել մինչեւ դեկտեմբեր։ Վարկեր ունենք և ժամանակ է պետք, որպեսզի կարողանան դրանք թեթևացնել՝ ասել են դրան։ Ապամոնտաժմանը դեմ են արտահայտվել նաեւ մոտական տների մի շարք բնակիչներ եւս։

Մանրամասներ է հայտնում «Երեւան» ծրագրի լրագրող Նարգիզ Հակոբյանը

Back to top button