Քաղաքական

Համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ՄԽ համանախագահները նախապատրաստում են Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Այսօր` հուլիսի 29-ին, Մոսկվա-Վիեննա տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Համանախագահերը շարունակելու են ակտիվացնել իրենց ջանքերը: Որքանով տեղյակ եմ, նրանք պատրաստվում են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Նյու Յորքում, որից հետո հնարավոր է նախապատրաստական որոշ քայլեր արվեն բարձր մակարդակի նոր հանդիպում անցկացնելու համար», — ասել է Լուկաշևիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button