
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Բակո Սահակյանն այսօր Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։ Նրա օգտին են քվեարկել խորհրդարանի «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների անդամները, ինչպես միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Բակո Սահակյանն ստացել է 28 ձայն։
Նախագահի մյուս թեկնածուն՝ Էդուարդ Աղաբեկյանն ստացել է 4 քվե։