Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեք օր շարունակ երկու ժամով փակ է լինելու

Այսօր ՀՀ ԱԻՆ-ը ժամը 14.30-ին կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նադիրաշվիլիի հետ, ով հայտնել է, որ հուլիսի 18-ից մինչև 20-ը ներառյալ առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկու ժամով փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ կապված ավտոճանապարհին հարող լանջերում իրականացվող արհեստական քարաթափումների հետ:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն անցակետը բաց է լինելու:

Կարդացեք նաև
Close
Back to top button