Հասարակություն
Նախնական արդյունքներով՝ Գևորգ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ


Նախնական արդյունքների համաձայն՝ հայազգի Գևորգ Կեպենեկյանը ընտրվել է Լիոնի քաղաքապետ։ Այս մասին հաղորդում է The Armenian Weekly-ն։
Կեպենեկյանի թեկնածությունը առաջադրել էր քաղաքի նախկին ղեկավար Ժերար Քոլոմբը, ով մայիսին նշանակվել էր ներքին գործերի նախարարի պաշտոնում։
Կեպենեկյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 9-ին, մասնագիտությամբ բժիշկ է։ Նա նաև Ֆրանսիայի հայկական համայնքի ակտիվ անդամ է։