ԿարևորՀասարակություն
Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել. ուղևորը մահացել է


Հուլիսի 16-ին Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, որի պատճառով օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:
Այս մասին «Ռադիոլուր»-ին հայտնել է ականատեսը՝ Անահիտ Խաչիկյանը, ով նույնպես գտնվել է օդանավում:
«Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանից բուժկենտրոն տեղափոխելիս ուղևորը մահացել է: Նա 1936 թ. ծնված ՌԴ քաղաքացի էր»,- ասել է տիկին Խաչիկյանը:
Դեպքից հետո Վոլգոգրադից չվերթը շարունակվել է դեպի Երևան և օդանավը նույն օրը ժամը 22:20-ին վայրէջք է կատարել: