Սպորտ
Մխիթարյանի գոլը Յուրա Մովսիսյանի թիմին


Անգլիական «Մանչեսթեր Յունայեդ»-ը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գալաքսի»-ին: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «կարմիր սատանաները» ընկերական խաղում 2:5 հաշվով հաղթել են «ԼԱ Գալաքսի»-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռեշֆորդը (դուբլ) Ֆելաինին, Մխիթարյանը և Մարսիալը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է մտել երկրորդ կեսում: