Հասարակություն

ՊՊԾ գնդի գրավումից 1 տարի անց հիշաատակում, երթ և դատավարություններ


Ռադիոլուրի 18.00-ի եթերից հատված

Մեկ տարի առաջ  այս օրը «Սասնա ծռեր» զինված  խումբը  գրավեց ՊՊԾ գունդը: Այսօր նույն վայրում հիշատակի միջոցառում է կազմակերվել:  Երեւան քաղաքի Խորենացի փողոցից քայլերթով մի խումբ քաղաքացիներ եւ ոստիկանության ծառայողներ այսօր մոտեցել են ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի (ՊՊԾ) պարիսպներին ՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին:

Գնդի պարիսպների մոտ փակցված է եղել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի լուսանկարները: Նրանց նկարների առջեւ մոմավառություն է տեղի ունեցել:

Back to top button