Հասարակություն

ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հուլիսի 17-ին տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:

«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- ասել է Հասրաթյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button