Տնտեսական

Նախատեսում ենք ամեն տարի ՊՆ ծախսերն ավելացնել 26-27 մլրդ դրամով. Վարդան Արամյան


226 միլիարդ դրամ՝ 2017 թվականի բյուջեով պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերն են, այստեղ նաև կապիտալ ծախսերն են: Այս մասին հանգստյան օրերին ԶԼՄ ներկայացուցիչների հետ  քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով,  պլանավավորել են տարեցտարի  ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով: Սա նախարարի խոսքով,  կկազմի  ՀՆԱ-ի 4 տոկոսը: Վարդան Արամյանի վստահեցմամբ, պաշտպանության ոլորտին տրամադրվող ֆինանսական հատկացումների ավելացումը  պայմանավորված է ոչ միայն ապրիլյան պատերազմով:

«Անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի զինադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար, մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայության տրմանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչ էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»:

Back to top button