Մենք որեւէ կերպ, որեւէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)


Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների մեջ որեւէ նոր մոտեցում չկա: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ նախագահը մի քանի սկզբունք է առանձնացրել. «Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, եւ այն պետք է իրացվի։ Սա մեկ կարեւորագույն կետ։
Երկրորդ կետը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:
Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձեւավորվող փաստաթղթին պարտադիր է։