Հասարակություն

«Պաշտպանիր Վրաստանը» կարգախոսով ակցիա՝ Թբիլիսիի կենտրոնում

Երեկ Թբիլիսիի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում արաբական ու թուրքական խանութներն ու ռեստորաններն օրվա ընթացքում կամ չբացվեցին, կամ ժամանակից շուտ փակվեցին: Հայտնի էր, որ երեկոյան սպասվում էր այսպես կոչված «Վրացիների երթը», որը նպատակ է դրել «Թբիլիսիի փողոցները մաքրել օտարերկրյա կրիմինալից»։  «Հյուրը` հյուրի նման», «Վրաստանը Վրաստանի քաղաքացիներին» և նմանատիպ այլ կոչերով ակցիայի մասնակիցներն անցան թուրքական խանութների կողքով՝ վերջում իշխանություններին մեկ ամիս ժամանակ տվեցին փոփոխել միգրացիայի մասին օրենքը,  այլապես կդիմեն ծայրահեղ միջոցների:

 

«Պաշտպանիր Վրաստանը» կարգախոսով ակցիան անցկացվեց մայրաքաղաք Թբիլիսիի կենտորանկան` իր հին ու ուրույն ճարտարապետությամբ առանձնացվող Դավիթ Շինարարի անվան պողոտայում, որը վերջին տարիներին համարում են քաղաքի  թուրքական հատված. այստեղ հիմնականում թուրքական, արաբական, իրանական ու հնդկական ռեստորաններ են, սրճարաններ, հյուրանոցներ, գիշերային ակումբներ:

«Այս հատվածով գիշերը մարդիկ վախենում են անցնել: Մենք այսօր նրանց ասում ենք` չվախենաք, սա մեր երկիրն է»:Ասում է երթի կազմակերպիչներից «Ազգայիններ» կազամերպության ղեկավար Սանդրո Բրեգաձեն, ով Սփյուռքի հարցերով փոխնախարարի պաշտոնը անցյալ տարի իրապաշտպանների ճնշման ներքո լքեց հոմոֆոբիկ հայտարարությունների պատճառով:  Նա այսօր նշում է, որ ակցիան որևէ ազգի դեմ չէ, այլ Վրաստանում անօրինական կերպով բնակվող օտարերկրացիների. «Սա Վրաստանն է, սա վրացիների ու ոչ վրացիների երկիրն է, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են: Սա ոչ մի ազգի դեմ չէ: Սակայն հյուրը պետք է իմանա իր տեղը»:

Երթը  նպատակ ունի Թբիլիսիի փողոցները մաքրել ապօրինի կերպով երկրում գտնվող օտարերկրացիներից, ինչպես նշվում է կազմակերպիչների ֆեյսբուքում տարածած հայտարարությունու,  իրանցիներից, արաբներից, աֆրիկացիներից եւ այլն:  «Ռադիոլուրի» հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջոնդի Բագատուրիան նշեց հետևյալը.

«Անշուշտ պետք է ասել, որ այստեղ անօրինական կերպով գալիս են հիմնականում Թուրքիայի, Իրանի  քաղաքացիները, արաբները, հնդիկները…ոչ ոք դեմ չէ, եթե դա օրինական է»:Նրա խոսքով ակցիայի անցկակացման համար ընտրվել է Աղմաշենեբելի պողոտան,  որովհետև «բազմաթիվ գիշերային ակումբներ կան այստեղ, այստեղից է սկսվում մեր դեռատի աղջիկների նկատմամբ թրաֆիքինգը, թմրանյութերի առք ու վաճառքը»:

Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ պարզաբանեց, որ երթն ընդհանրապես չի վերաբերում այս երկրի քաղաքացի համարվող ազգային փոքրամասնություններին. «Վրաստանը Վրաստանի քաղաքացիներինն է`վրացիներինը, հայերինը, ադրբեջանցիներինը, հրեաներինը, ռուսներինը, ուկրաիներցիներինը, քրրդերինը, եզդիներինն ու բոլորինը»:

Քայլերթի ավարտին մասնակիցները վերջնագիր ներկայցարին իշխանություններին` խստացնել օտարերկրացիներին Վրաստանում կեցության իրավունք ու քաղաքացիություն տալու  պայմանները:  Հնչեց նաև պահանջ` արգելել դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության գործունեույթունը:Սահակաշվիլին, որ այսօր ընդդիմադիր գործունեություն է ծավալում Ուկրաինայում, անդրադառնալով ակցիային, ասել է` այն Ռուսաստանի կողմից կազմակերպված միջոցառում է. «Եթե մենք խստացումներ կիրառենք  օտարերկրացիների դեմ, կկտրենք այն ճյուղը, որով զարգանում է մեր տնտեսությունը»:

Ակցիայի մասին օտարերկրացիները խուսափեցին խոսել, սակայն փողոցում հանդիպած  արաբները, հնդիկներն ու աֆրիկացիները նշում էին, որ հիացած են Վրաստանով.

«Ինձ դուր է գալիս Թբիլիսին ու Բաթումին, սակայն ես այստեղ մի քանի օրով եմ, կրկին վերադառնալու եմ իմ հանյրենիք` Սաուդյան Արաբիա»:

«Մենք Դուբայից ենք, սիրում ենք Թբիլիսին, մարդկանց, եղանակը, սարերը. յուրքանյչուրը սիրում է իր երկիրը, բայց,  եթե կարողանամ, բնակարան ձեռք կբերեմ մեր հանգիստն այստեղ անցկացնելու նպատակով»:

Արաբական սրճարանների կողքին առավոտից երեկո բանջարեղեն վաճառող կինը ասում է, որ իր հարևանությամբ աշխատող արաբներից ոչ մի վատ բան չի տեսել:

«Երեկոյան հավաքվում են այս փողոցում, նարգիլե ծխում, միակ վատ կողմը, որ շատ են աղմկում: Իմ  ընկերուհուն, որ 60 տարեկան է, վրացիները գործ չտվեցին, արաբները վերցրեցին: Նրանք նաև առատաձեռն են, ինձ ևս նվերներ են տալիս»:

Կարդացեք նաև
Close
Back to top button