Մշակույթ
Այսօրվանից յուրաքանչյուր շաբաթ օր՝ բացօթյա կինոդիտում «Զվարթնոցում»


Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հանդես են գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:
Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ մեր հայրենակիցներն ու Հայաստան այցելած օտարերկրացի հյուրերը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեծ էկրանին կարող են ֆիլմեր դիտել:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը սիրով սպասում է առաջին այցելուներին՝ այսօր, ժամը 20.30-ին: Մուտքն ազատ է: