On Line տաքսիները Հայաստանում ընդլայնուն են տիրույթը. տաքսիստները դժգոհ են


Այսօր ողջ աշխարհում գործում են ինտերնետային հարթակներ, որտեղ սմարթֆոնի միջոցով կարելի է տաքսի պատվիրել, ինչն ավելի արագ է ու մատչելի: Գոյություն ունեն մի շարք ծառայություններ, որոնք գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Դա նաեւ ապահովում է զավեշտալի դեպքեր, որոնցից մեկի մասին կպատմենք առաջիկայում, ինչպես նաեւ կփորձենք բացահայտել ավանդականի ու նոր տեխնոլոգիաների բախման դրական եւ բացասական կողմերը: Իսկ պատճառը ռուսական «Yandex» եւ ամերիկյան «Uber» ընկերությունների որոշումն է՝ բիզնեսը միավորել Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում ու Ղազախստանում:
Ես կանգնած եմ Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա խաչմերուկում: Նախկինում այստեղ տաքսի ծառայության մեքենաները շարքով կանգնած սպասում էին ուղեւորների: Այս պահին այստեղ այլեւս չկա ոչ մի տաքսի: Հավանաբար պատճառն այն է, որ շատերը նախընտրում են նորարարությունը՝ բջջային հավելվածների միջոցով պատվիրում են ավտոմեքենա, հետեւում դրա ընթացքին եւ գոնե սկզբնական շրջանում՝ վճարում անհամեմատ քիչ: Իհարկե, հարմար է, բայց եւ անակնկալներով լի:Մի շարք կինոֆիլմերից հայտնի սցենարը իրականում կրկնվել է մեր գործընկերոջ՝ հանրային ռադիոյի աշխատակից Իրինա Այվազյանի հետ: Այսուհետ նման իրավիճակ կարող է կրկնվել նաեւ մի շարք երկրներում, քանի որ ռուսական «Yandex» եւ ամերիկյան «Uber» ընկերությունները որոշել են բիզնեսը միավորել Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում ու Ղազախստանում: Ընկերությունները մոտ 300 միլիոն դոլարի ներդրում են պատրաստվում իրականացնել, ներդրումների առյուծի բաժինը «Uber»-ինն է, բայց ծառայությունը գլխավորելու է «Yandex» տաքսիի տնօրեն Տրգրան Խուդավերդյանը: Ասում են՝ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, ինչը թույլ կտա մեծացնել մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը եւ ընդհանուր առմամբ բարձրացնել ծառայության հասանելիությունը: Գործարքը պետք է դեռ համաձայնեցվի կարգավորող մարմինների հետ: Նախատեսվում է այն ավարտին հասցնել այս տարվա չորրորդ եռամսյակում: «Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այս հարցը չի ուսումնասիրվել եւ օրակարգում դեռեւս չկա»,- «Ռադիոլուր»-ին փոխանցեց Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:
Մինչ այստեղ գալը «Uber»-ն, ի դեպ, փորձել է ապարդյուն մուտք գործել տարբեր երկրներ: Ֆրանսիայում անցյալ տարի գրանցված անկարգությունների, ցույցերի, անվադողերի ու մեքենաների այրուման պատճառը հենց ամերիկյան ընկերությունն էր: «Uber»-ի տաքսիները զգալիորեն ավելի էժան են, քան սովորական տաքսիները: Բողոքի դուրս եկած փարիզցի տաքսիստները նշում էին, որ «Uber»-ն անազնիվ մրցակցության մեջ է մտել: Իրենք վճարում են հսկայական գումարներ արտոնագրի համար՝ «Uber»-ի տաքսիստներն օրինական դաշտից դուրս են գործում: Ըստ բողոքների՝ «Uber»-ի պատճառով իրենց եկամուտները նվազել էին 30-40 տոկոսով: Բողոքի ալիքից հետո Ֆրանսիայում «Uber»-ի գործունեությունն արգելվեց, եղան ձերբակալություններ: Հավելվածից դժգոհեցին Իտալիայում: Միլանի դատարանն անօրինական ճանաչեց ծառայության գործունեությունն այդ երկրում: Բողոքներ Սանկտ Պետերբուրգում եւ Մոնրեալում: Վերջինիս քաղաքապետարանը դեռ 2014-ից անօրինական է անվանել «Uber»-ի գործունեությունը: Բջջային հավելվածով տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններից դժգոհում են նաեւ Երեւանի տաքսիստները:
Հայաստանում տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը փորձեց անգամ բացահայտումներ անել:
Տեղեկանքի համար նշենք, որ «Uber»-ը Սան Ֆրանցիսկոյում հիմնված տեխնոլոգիական ընկերություն է, որը մատուցում է տրանսպորտային, այդ թվում՝ տաքսի եւ առաքման ծառայություններ:
Իսկ 2011 թվականից հիմնված «Yandex» տաքսին Հայաստանում է 2016 — ի հուլիսի 1-ից: Ինչ կփոխի կամ չի փոխի այս ընկերությունների միասնական մուտքը Հայաստան՝ դեռեւս վաղ է ասել, բայց արդեն այս պահին երեւում է, որ տաքսիների ոլորտում ավանդականի ու նոր տեխնոլոգիաների բախման արդյունքում ավանդականը չի դիմանում մրցակցությանը: