Միջազգային

Ռոհանին դատապարտել է Կատարի շրջափակումը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Կատարի շրջափակումը Պարսից ծոցի հարևան երկրների կողմից: Նա նշել է, որ սխալ է համարում հարևանների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է PressTV-ն:

Նա նաև բոլոր կողմերին կոչ է արել ջանքեր ներդնել Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի ապաթեժացման համար: Ռոհանիի խոսքերով` «հարևան երկրների նկատմամբ, ինչպիսին Կատարն է, սպառնալիքները, ճնշումները և շրջափակումը սխալ մեթոդ են»:

Back to top button