Տնտեսական

ԿԲ-ն հայտարարել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների ընտրության հրապարակային մրցույթ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է հրապարակային մրցույթ՝  ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով:  Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Մրցույթի տեքստը տեղադրված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկը հայտնել էր, որ ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 11-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

Անվանական արժեք
Թեմա
1 000 դրամ
Պարույր Սևակ
2 000 դրամ
Տիգրան Պետրոսյան
5 000 դրամ
Վիլյամ Սարոյան
10 000 դրամ
Կոմիտաս
20 000 դրամ
Հովհաննես Այվազովսկի
50 000 դրամ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Back to top button